
Life is blissful if you are relaxed !

Նինա Դադուրյան
Գլխավոր ուսուցիչ Երևան Յոգայում
Վարում է՝ Հաթա յոգա
Օդային յոգա
Վերականգնողական յոգա
Հղիների յոգա
Մեր Մասին
Բարև, ես Նինան եմ՝ Yerevan Yoga - ի հիմնադիրը։
Ես յոգայի որակավորված ուսուցիչ եմ, անցել եմ 500 ժամյա յոգայի ուսուցիչների դասընթացներ և նախածննդյան յոգայի վերապատրաստում Քաշմիրի Շայիվիզմ Յոգայի դպրոցում (Յոգայի միջազգային դաշինքի անդամ):
Նաև ստացել եմ օդային յոգայի մասնագիտացում՝ Luys Yoga Studio - Լույս յոգա ստուդիայում։
Այն օրվանից, երբ առաջին անգամ ծանոթացա յոգիկ պրակտիկայի հետ, այն դարձավ իմ կյանքի մի շատ կարևոր բաղկացուցիչ մաս: Օրեցօր ավելի խորը ուսումնասիրելով այս հնագույն փիլիսոփայությունը և կատարելով ասանաները՝ ես սկսեցի շատ ավելի լավ հասկանալ իմ միտքն ու մարմինը, ինչպես նաև շրջակա աշխարհը: Յոգան անվերջանալի ուսումնասիրության և բացահայտման պրոցես է։ Յոգա նշանակում է լինել այնպիսին, ինչպիսին մենք ցանկանում ենք լինել, ընդունել արտաքին աշխարհն այնպիսին, ինչպիսին այն կա և գտնել կատարյալ ներդաշնակություն ներքին ու արտաքին աշխարհների միջև:
Սկսած 2019 թվականից՝ ես ուղեկցում եմ ուսանողներին ինքնաբացահայտման ճանապարհին յոգայի միջոցով։ Իմ նպատակը նրանց օգնելն է վերամիավորվել իրենց մարմնի հետ, գիտակցել շնչառությունը և խորացնել իրենց ֆիզիկական, մտավոր ու զգացմունքային էության ըմբռնումը։ Այս պրակտիկայի միջոցով ես ձգտում եմ ստեղծել տարածք ներքին ուսումնասիրության, հավասարակշռության և աճի համար։
Մեր ուսուցիչները

Մարիամ
Կոնքի հատակի մարզոում

Ելենա
Երեխաների Անտիգրավիտի

Աննա
Ցերեկային Հաթա Յոգա

Էլինա
Հաթա Յոգա

Կատերինա
Կունդալինի Յոգա

Արմինե
Վերականգնողական յոգա