Մեր Մասին
Բարև, ես Նինան եմ՝ Yerevan Yoga - ի հիմնադիրը։
Ես յոգայի որակավորված ուսուցիչ եմ, անցել եմ 500 ժամյա յոգայի ուսուցիչների դասընթացներ և նախածննդյան յոգայի վերապատրաստում Քաշմիրի Շայիվիզմ Յոգայի դպրոցում (Յոգայի միջազգային դաշինքի անդամ):
Նաև ստացել եմ օդային յոգայի մասնագիտացում՝ Luys Yoga Studio - Լույս յոգա ստուդիայում։
Այն օրվանից, երբ առաջին անգամ ծանոթացա յոգիկ պրակտիկայի հետ, այն դարձավ իմ կյանքի մի շատ կարևոր բաղկացուցիչ մաս: Օրեցօր ավելի խորը ուսումնասիրելով այս հնագույն փիլիսոփայությունը և կատարելով ասանաները՝ ես սկսեցի շատ ավելի լավ հասկանալ իմ միտքն ու մարմինը, ինչպես նաև շրջակա աշխարհը: Յոգան անվերջանալի ուսումնասիրության և բացահայտման պրոցես է։ Յոգա նշանակում է լինել այնպիսին, ինչպիսին մենք ցանկանում ենք լինել, ընդունել արտաքին աշխարհն այնպիսին, ինչպիսին այն կա և գտնել կատարյալ ներդաշնակություն ներքին ու արտաքին աշխարհների միջև:
Yerevan Yoga-ն հիմնադրվել է 2021 թվականի մայիսին: Մեր նպատակն էր ստեղծել գեղեցիկ և ջերմ տարածք, որտեղ կարելի է հանգստացնել միտքը, զբաղվել յոգայով, զգալ ապահով, ստանալ դրական լիցքեր և շփվել նոր հետաքրքիր մարդկանց հետ: Մեր թիմը ձգտում է ձեր մարմինն ու միտքը ավելի առողջ դարձնել բոլոր մակարդակներում:
Համոզված ենք, որ երջանիկ լինելը յուրաքանչյուր մարդու ընտրությունն է, նույնիսկ եթե անհրաժեշտ է կատարել որոշակի աշխատանք այդ ընտրությունը իրագործելու համար :)
Yerevan Yoga-ն առաջարկում է տարբեր ոճերի յոգայի դասեր, տարբեր ժամերին: Դասավանդման լեզուներն են հայերենը, ռուսերենը և անգլերենը:
Դուք անպայման կգտնեք այն պրակտիկան, որն ավելի հաճելի է և օգտակար հենց Ձեր համար, ավելի հարմար ժամանակային առումով և իհարկե կգտնեք այն ուսուցչին, որը Ձեզ ավելի հոգեհարազատ է :)
Ցանկանում ենք ընդգծել, որ յոգան պրակտիկա է բոլորի համար առանց սահմանափակումների: Հարկավոր չէ լինել կատարյալ կամ ունենալ կատարյալ մարմին, հարկավոր չէ պատկանել որևէ մշակույթի կամ ազգության...Յոգան հենց ձեր և մեր բոլորի համար է:
Meet our Teachers
Natalia
Hatha Yoga
I am a certified teacher of Hatha Yoga and Aerial Yoga, as well as a guide in the practice of nail standing. . .
Hooman
Antigravity
I’m a passionate and certified AntiGravity and TRX instructor, dedicated to elevating fitness experiences.
Mastering the Art of Suspension. . .
Irina
Ashtanga Yoga
I have completed a 500-hour Yoga TTC for Hatha Yoga, Pranayama, and Meditation in Moscow, 2014 - 2015 in Ashtanga Yoga Centre and Agapkin Yoga Station. . .
Katerina
Kundalini Yoga
I am an energy therapist, certified practitioner of Kundalini yoga with 13 years of experience. I am leading women's circles, conducting nail therapy sessions. . .
Anna
Stretching
My name is Khvatkova Anna Romanovna, I have graduated from the School of Choreographic Art of the Perm State Institute of Culture. I have 5 years of experience, specifically. . .
Gaya
Face & Body Yoga
This is placeholder text. To change this content, double-click on the element and click Change Content.